Անորոշ իրավիճակ էր ստեղծվել Հալեպում կառավարական ուժերի վերջին ռազմական առաջխաղացման հետևանքով:

Ըստ սիրիական բանակի տվյալների՝ Հալեպի արևելյան որոշ հատվածի ազատագրումից հետո 507 զինյալ էր զենքը վայր դրել ու հանձնվել, որոնց հիմնական հատվածը (484-ը) համաներման տակ է ընկել ու ազատ է արձակվել:

Սա էն խելացի լուծումներից մեկն է, որը ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է (ըստ ներկայացված տվյալների՝ վերոհիշյալ զինյալները չափավոր ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչներ են եղել):