Արցախում երեկ՝ նոյեմբերի 30-ին երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ վիրավոր զինծառայողները Արցախի Աշան գյուղի բանկիչներ են, 32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 24-ամյա Քաջիկ Զախարյանը: NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Պողոսյանի բարեկամուհին՝ Ադելա Աբրահամյանը նշեց, որ այս պահին Գագիկը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում:

«Ունի կոտրվածքներ, ծնոտի, թոքի եւ բազմաբեկորային վնասվածքներ, վնասվածքները ականանետից է ստացել»,-ասաց նա:

Մյուս պայմանագրային զինծառայողը՝ Քաջիկը, տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր: