Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Վայքի տարածաշրջանում՝ Երասխ գյուղի մոտակայքում հրդեհվել է դեպի Արցախ զինվորներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս:

ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասներ դեռ պարզ չեն: «Կարեւորը, որ զոհեր չկան»,- ընդգծեց նա: