«Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է դեռ Տավուշի դեպքերի մասին։ Հրահանգ չունեն»,- այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Այս անգամ չեն կարող ստել, իբր հայկական կողմն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը կամ դիվերսիոն փորձ արել։ Իրանց ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ են թողել մեզ մոտ։


Կարծում եմ՝ սա ևս մեկ հարմար պահ է, որ վերջապես ստիպենք Մինսկի խմբի համանախագահներին հասցեական մեղադրանքներ հնչեցնեն և բաց տեքստով ասեն, որ հենց Ադրբեջանն է ամեն ինչ անում բանակցային գործընթացը տապալելու ու մշտական լարավածություն պահելու համար»,- գրել է քաղաքագետը։