Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում ժամը 12-ի դրությամբ մարտը շարունակվում էր :

Այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Հարցին, թե հայկական կողմից հայտնի է 3 զոհերի մասին, իսկ Ադրբեջա՞նն ինչ կորուստներ է կրել, Գևորգ Ալթունյանը պատասխանեց.

«Իրենց կորուստների, զոհերի մասին այս պահի դրությամբ մի քիչ դժվար է ասել, որովհետև իրենք հարձակվել են մեր վրա, այդ ժամանակ կորուստներ են կրել, իրենց վիրավորներին ու զոհերին փորձել են տանել: Հիմա այն վիճակը չէ, որ վերջնական եզրակացություն արվի: Միակ հաստատ բանը, ցավոք, այն է, որ մեր կողմից կա երեք զոհ, իսկ իրենցից՝ մեկ դիակ մեր դիրքերի տարածքում»: