Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: