Հունվարի 16-ին եւ լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: