Հարգելի պարոն նախագահ,
2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:
Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։
Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։
Անցած 7 ամիսների ընթացքում այդ մասին մի քանի անգամ մանրամասն կերպով հայտնել ենք նախաքննության մարմնին։ Ավելին՝ հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, իմ խորին համոզմամբ, առնչություն ունեն իմ որդու մահվան գործում, սակայն ապարդյուն։ Որևէ առաջընթաց չկա։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը սկզբում գտնվում էր ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում, սակայն, նկատի ունենալով, որ այդ մարմնի կողմից չեն կատարվում բավարար քայլեր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, մեր պահանջով գործի հետագա վարույթը տեղափոխվեց ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի վարչություն, սակայն կրկին արդյունք չկա։
Իսկապես անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը, գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ կային մինչ այդ։
Հարգելի պարոն նախագահ,
Անցած 7 ամիսների ընթացքում հանդիպել եմ թե՛ նախկին, թե՛ գործող պաշտպանության նախարարներին։ Ոչ մի հուսադրող պատասխան՝ ձևական մխիթարանքից բացի։
Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե այդ ինչպես ստացվեց, որ որդուս մահից անմիջապես հետո նրա զորամասի հրամանատար Սամվել Մինասյանին նշանակեցին ավելի բարձր պաշտոնի, իսկ հենակետի ավագ Արամ Ղազարյանին շնորհեցին սերժանտի կոչում։
Այս ամենը բավարար էր, որպեսզի կորցնեմ իմ հավատն ու վստահությունը իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության հանդեպ։
Հարգելի պարոն նախագահ,
Ես կորցրել եմ իմ միակ որդուն և ցանկանում եմ իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր նրա մահվան գործում։
Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է որդուս մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։
Այլ ելք չունենալով և հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունն ու հետևանքները՝ դիմում եմ Ձեզ՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի՝ խնդրելով և պահանջելով համապատասխան հանձնարարականներ տալ իրավասու մարմիններին՝ իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցառումները՝ բացահայտելու հանցագործությունը, որի արդյունքում, վստահ եմ, բոլոր մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։
Հակառակ պարագայում նախաքննության մարմնի այսպիսի վարքագծի դրսևորման արդյունքում հանցագործությունը չի բացահայտվի, հնարավոր հանցագործները կմնան ազատության մեջ, որի հետևանքով կխաթարվի ոչ միայն հավատը պետության ու արդարադատության նկատմամբ, այլև կանարգվի որդուս հիշատակը։
Հարգանքով՝ Արսեն Մխիթարյանի հայր՝ Արթուր Մխիթարյան
Այս թեմայով
SIPRI. Պաշտպանական ծախսերը Հայաստանում նկատելիորեն աճել են
Ուկրաինային սպառնում է մոտալուտ պարտություն զինամթերքի բացակայության պատճառով․ Bloomberg
«Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել»․ ԱԷՄԳ
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
NYT. Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան
ԱՄՆ-ն չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը
Պենտագոնը չի մեկնաբանում Իրանի վրա Իսրայելի հարձակումը
Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել
Ռուս խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը. լրատվամիջոց
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Իսրայելը հայտարարել է Եմենից արձակված «կասկածելի» օդային թիրախ խոցելու մասին
Վարժական հավաքներից խոսափողներին շարունակում են պատժել. հերթական քրեական գործը
Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին
ԱՄՆ-ն սպասում է, որ առաջիկա օրերին Իրանը կհարվածի բազմաթիվ թիրախների Իսրայելի տարածքում. CNN
Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե. Al Jazeera
Զինվորական «Կամազ» վթարի հետեւանքով տուժած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Ռուսաստանը բալիստիկ հրթիռ է արձակել Կապուստին Յարից
Լիբանանից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ
Armlur.am-ը կադրեր է հրապարակել «Ուրալ»-ի ողբերգական վթարի վայրից (ֆոտո)
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ուկրաինային սպառնում է մոտալուտ պարտություն զինամթերքի բացակայության պատճառով․ Bloomberg
«Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել»․ ԱԷՄԳ
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի ...
NYT. Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան
«Մեզ մսաղացի համար էին տարել»․ պատերազմի մասնակիցը պատմում է, թե ինչպես հանձնվեց Ջրականը
Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան. 3 օր անց գրավվեց Շուշին
«Ինձ մեղադրում եք մի բանում, որից գաղափար չունեք». Արծրուն Հովհաննիսյան
«Բագրատյանը լավ կլինի հիշի իր վարչապետության ժամանակները, երբ 1 ձվով ուզում էր մարդկանց պահել». Արտա...
«Գերիների առումով 60-ից մինչև 150 զինծառայողի մասին է խոսքը. պետք է հստակեցվի». Արտակ Դավթյան
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի միջնորդների միջոցով փորձում է Իրանին ստիպել նվազեցնել լարվածությունը
Իրանը հայտնում է Ալբորզ նահանգում ԻՊ-ի բարձրաստիճան անդամի ձերբակալության մասին
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
Ադրբեջանում ակտիվորեն մարզում են հատուկ ջոկատայիններին
Իրանը ներկայացրել է հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգեր
Ուկրաինային սպառնում է մոտալուտ պարտություն զինամթերքի բացակայության պատճառով․ Bloomberg
«Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել»․ ԱԷՄԳ
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի ...
NYT. Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան