Մենք ունենք մասնագետներ տարբեր պետություններից, օրինակ՝ ՆԱՏՕ-ից, Թուրքիայից, Ամերիկայից, Ռուսաստանից: Մեր զինվորները տիրապետում են այն բոլոր գիտելիքներին, որոնք անհրաժեշտ են զինված ուժերում լավ մասնագետ լինելու համար: Ճիշտ է՝ մենք այդքան էլ լավ զինված չենք, բայց ունենք այն ուժը, որով կարողանում ենք դիմակայել հակառակորդին: Բոլորս գիտենք, որ մեր տարածքը լեռնային է, պաշտպանական սահմանները կառուցված են այնպես, որ տանկերի համար դժվարանցանելի են, և այն սպառազինությունները, որ ունի ադրբեջանական կողմը, մեզ մոտ չեն աշխատում: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ նրանք, նոր տեխնիկա կիրառելով, այդպես էլ հաջողության չհասան: Մեր բանակի վերջին քննությունն ապրիլյան պատերազմն էր, որտեղ մեր սպաները և շարքային զինծառայողները կարողացան դիմակայել հակառակորդի հատուկ պատրաստություն անցած զինվորականներին: