Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն առաջնագծում տեղակայված ստորաբաժանումներ է այցելել:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախարարին զեկուցել են օպերատիվ իրադրության, ստորաբաժանման պատրաստվածության վիճակի մասին: Նախարարը հանդիպել է անձնակազմի հետ, հետաքրքրվել զինծառայողների բարոյահոգեբանական վիճակով, նրանց կենցաղային պայմաններով:

Ըստ էության ստանդարտ հաղորդագրությունը միանգամայն տպավորիչ լուսանկարներով է ուղեկցվել:

«Պաշտպանության նախարարը թեյի սեղանի շուրջ անկեղծ զրույց է ունեցել զինվորների հետ, հետաքրքրվել նրանց հոգսերով»,- հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունն ու լուսանկարներ կցել: Դրանցում նախարարը նստած է զինծառայողների հետ, իսկ սեղանին, թխվածքաբլիթից բացի, աղանդերի սպասք ու պատառաքաղներ են. կա՛մ չափից շատ են ջանք թափել, կա՛մ նախարարը չի ցանկացել հասնել շարքային զինվորական սեղանի մակարդակին: