Փետրվարի 7-ին եւ լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը 85մմ-ոց Դ-44 հրանոթներից, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում: Նշված հատվածում ադրբեջանական զինուժը Դ-44 հրանոթներից ու ականանետերից ընդհանուր առմամբ արձակել է 47 արկ, որից 22-ը հրանոթներից, 25-ը ականանետերից:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: