Առավոտյան ադրբեջանական բանակը պաշտոնապես հայտարարել է, որ հայկական կողմից հարձակում է եղել իրենց բոլոր դիրքերի վրա, կրակել ենք տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում՝ նաև հրանոթներից: Ադրբեջանական կողմը այդ ամենը որակել է որպես դիվերսիա, սակայն հայկական կողմից հնչած ցանկացած կրակոց պատասխանն է ադրբեջանական կողմի կատարած գործողություններին: Երեկ երեկոյան Ադրբեջանի բանակի կրակոցից զոհվեց հայ զինծառայող, ու դրանից հետո հայկական բանակը ուղղակի մեծ ուժով պատժել է թշնամու բանակին:

Մեզ մնում է սպասել ու հաշվել Ադրբեջանի մոտակա օրերի զոհվածների թվերը, որոնք հայտարարվելու են, մի մասն էլ, հաստատ, որպես դժբախտ պատահար: Նրանց կողմից հարձակման մասին նման հայտարարություն տարածելը արդեն վկայում է, որ վիճակը իրենց մոտ շատ լուրջ է: