Փետրվարի 11-ին եւ լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց: Արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: