Ադրբեջանի բռնապետը, ոգևորվելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից, Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ նոր հետապնդումներ է նախաձեռնում: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ ապշերոնյան սուլթանությունը քրեական գործեր է հարուցել Արցախի Ազոխի քարանձավում պեղումներ կատարող մի շարք գիտնականների, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ: Բաքվին սարսափելի կատաղեցրել է, որ վերջիններս բավական ակտիվ դիտորդական գործունեություն էին ծավալել երկու օր առաջ Արցախում կայացած սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ժամանակ:
Պաշտոնական Բաքուն Արցախ այցելած և Ալիևի պահանջով Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված երեք երկրների՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ա.Լապշինից հետո բավական ոգևորվել է և ցանականում է «կենացները թանկացնել» և արդեն Բաքվի բանտերից մեկում տեսնել ոչ ավել, ոչ պակաս Եվրախորհրդարանի պատգամավորների՝ ցույց տալով, որ Լապշինի գործը եզակի չի լինելու:
Այսինքն՝ Բաքվին անհրաժեշտ են նոր «լուկաշենկոներ» լկտիացած Ալիևի այս ծրագրերն իրականացնելու համար: Սակայն այս անգամ, իմ կարծիքով, Բաքվին սպասում է անհաջողություն: Նույնիսկ ծախու և ստոր արարած Լուկաշենկոն չի հանդգնի գործ ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:
Չեմ հասկանում, իսկ ինչո՞ւ Ալիևը քրեական գործեր չի հարուցում և ԻՆՏԵՐՊՈԼ-ով հետախուզում չի հայտարարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, հայերի բարեկամ և բազմաթիվ անգամ Արցախ այցելած Բրունո լը Ռուի, աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և այլնի նկատմամբ: Ինչից կամ ումից է վախելում Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան խանումի ամուսինը:
Ի դեպ՝ ազերիների Գլխավոր դատախազության հայտարարությունը, որ վերը նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը, քանի որ ԻՆՏԵՐՊՈԼ-ում շատ լավ տարբերակում են քրեական և քաղաքական հետապնդումները և թույլ չեն տալիս, որ Ադրբեջանի նման բռնապետությունը իրեն օգտագործի այլախոհների, Ալիևին քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:
Հ.Գ. Հիմա էլ է ՀՀ ԱԳՆ-ն լռելու և հայտարարելու, որ ազերիների կողմից հետախուզվողները ՀՀ քաղաքացիներ չեն, իսկ նրանց կատարված տաժանակիր աշխատանքն էլ չի երևում: Տեսնես ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի ցանկանո՞ւմ սրճել «ֆրանկոֆոնիստ» Էդուարդ Նալբանդյանի հետ և կիսվել Լուկաշենկոյի հակահայ ծրագրերով, քանի որ անպատիժ մնացած Բելառուսի բռնապետը պատրաստ է նոր ստորությունների Երևանի հանդեպ:
Похожие
Amnesty: пленных на Украине пытают обе стороны конфликта
На параде Победы показали новинки военной техники
Снаряды в Берлине мы запускали с табуретки
ВС Азербайджана продолжают интенсивно нарушать режим перемирия в Нагорном Карабахе
Азербайджан предпринял очередную неудавшуюся диверсию, понеся потери
Очередное самоубийство в азербайджанской армии
Азербайджанские источники сообщают о боевой потере
Весенний призыв: крымчане отслужат в российской армии
ВС Азербайджана не продвинулись ни на один метр. Арцрун Ованнисян
Ирак начал наступление на позиции "ИГ" в Тикрите
Надеюсь, что Россия умерит «оружейную одержимость» Азербайджана: Сейран Оганян
Кадыров хочет сделать Чечню мировым центром спецназа
Иран представил новый истребитель
Наступление на Донбасс
Заявление МИД Республики Армении
Сергею Авакянцу присвоили звание адмирала
Армия Азербайджана может стать орудием против своего же народа
"В России ни одна война не была осмыслена"
СМИ: боевики "Исламского государства" захватили около 40% территории сирийского Кобани
В ДТП у границы Украины погибли пять российских военных
Плотницкий: Киев передает пленных ЛНР в тяжелом состоянии
Президент Порошенко попросил у США оружия, а не одеял
МИД Ирана: одними авиаударами "ИГ" не уничтожить
В Нигерии к смерти приговорили 12 военнослужащих
Путин устроил внезапные учения на Дальнем Востоке
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц