Արցախի պաշտպանության նախարարությունը ադրբեջանցիների հեռախոսային ձայնագրություն է հրապարակել, որտեղ նկարագրվում է իրավիճակը ադրբեջանական կողմում:

Ձայնագրությունում կանացի ձայնը, մասնավորապես, ասվում է.

«Ալո, ես Գյունայի հետ եմ խոսել, նա ասաց, որ շատ վիրավորներ կան: Դիրքերում իրադրությունը վատ է: Նրա տղային չեն թողել գա նշանադրության: Պատերազմ է ընթանում, նրանց հավաքել են եւ տարել Աղդամ:

Հրամանատարը չի թույլատրել: Ասել է, որ իրադրությունը շատ վատ է: Այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է:

Բայց ես որտեղից իմանամ, թե ինչու են սկսել: Ասել են, որ հիվանդանոցը լցված է վիրավորներով: Ամբողջ հողը թողում է պայթյուններից:

Սուտ է խոսում, մենակ չի եղել,շատ են եղել, թաքցնում են»: