Մարտի 2-ին եւ լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից արձակել է 111 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: