Մարտի 30-ին եւ լույս 31-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 850 կրակոց:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: