Արցախում այսօր՝ մարտի 31-ին զոհված զինծառայողը Արցախի Կովսական քաղաքի բնակիչ էր, նրա ընտանիքն այս պահին բնակվում է Մարտունի քաղաքում: 24-ամյա Գոռ Հովհաննիսյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որից հետո ծառայության է անցել ՊԲ-ում:

Նա ընտանիքի ավագ զավակն էր, ունի իրենից փոքր երկու եղբայր, որոնցից մեկն այժմ Պաշտպանության բանակում ժամկետային զինծառայող է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այօր ժամը 14:45-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետեւանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գեւորգի Հովհաննիսյանը: