Արցախի Թալիշ գյուղը, որը ամենաշատն է տուժել 2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի ծավալած ագրեսիայից, կվերականգնվի ու կբնակեցվի։ Գյուղի վերականգնման գլխավոր ծրագիրը հաստատվել է ու աստիճանաբար իրացվում է։ Գյուղի մուտքի մոտ հյուրերին դիմավորում է աղբյուրը՝ հայկական գյուղերի հնամենի խորհրդանիշը։ Այդ աղբյուրը վերջերս է կառուցվել եւ ծրագրվում է, որ ապագայում կդառնա վայր, որտեղ երեկոյան կհավաքվեն գյուղացիները։ Գլխավոր ճանապարհից մի փոքր հեռվում գտնվում է գյուղապետարանը։ Հարեւանությամբ ակտիվորեն կառուցվում է հանդիսավոր արարողությունների սրահը (ֆոտոռեպորտաժ)։

Թալիշ գյուղում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Լեւոն Ապրեսյանի խոսքով՝ գլխավոր ծրագրի համապատասխան ծրագրվում է ժամանակակից բնակարանների կառուցումը մոտ 120 ընտանիքների համար՝ ապաստանների առկայությամբ։ Ըստ պահանջարկի աճի՝ բնակարանների քանակը կմեծանան։ Տների կառուցումը նախատեսվում է սկսել մոտ ապագայում։

«Թալիշի բնակչությունը ստիպված է եղել շատ բաների միջով անցնել, գույք կորցնել։ Նրանք պետք է պետության հոգատարությունը զգան», - նշել է Ապրեսյանը։

Գյուղի տներում էլեկտրականություն կա, ճանապարհի շինարարություն է ընթանում։ Լուծվում է տների ջրամատակարարման հարցը։

«Մարդիկ չեն լքել տները։ Ճիշտ է, մեծամասամբ կանայք ու երեխաները մշտապես գյուղում չեն ապրում, սակայն պարբերաբար գալիս են, հետեւում տնամերձ հողամասերին», - ասել է Լեւոն Ապրեսյանը։ Նախկինում գյուղացիները զբաղվում էին անասնաբուծությամբ, պահում էին ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ, ցորեն էին աճեցնում։

Սակայն այստեղ, ինչպես սահմանամերձ գյուղերի մեծ մասում, հողի մշակման խնդիր է ծագում՝ հակառակորդի պարբերաբար գնդակոծությունների պատճառով։ «Ստացվում է, որ մոտավորապես մոտ 1,5 հազար հա ոռոգելի հողատարածքից գյուղացիները կարող են օգտագործել մեկ երրորդը», - նշել է Ապրեսյանը։

Մինչ ապրիլյան իրադարձությունները գյուղում մոտ 140 ընտանիք էր բնակվում։

«Թալիշը մեր «հյուսիսային դարպասն» է, եւ մենք պատրաստվում ենք լիարժեքորեն վերականգնել այն։ Մտադիր ենք ավելի շատ բնակիչների ներգրավել։ Ծրագրերում կա նաեւ ֆաբրիկայի կառուցում, գյուղատնտեսական տարբեր ոլորտների զարգացում»,-նշել է Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։