Հակառակորդի կրակոցից այսօր` ապրիլի 28-ին, զոհված ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանը Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղից էր, 1 տարի հետո պետք է զորացրվեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջաձորի գյուղապետ Դավիթ Մովսեսյանը:

Մհերը ուներ 3 մեծ եղբայր եւ 1 կրտսեր քույր: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, զբաղվում է գյուղատնտեսությամբ:

Զոհված զինծառայողի 3 եղբայրները ծառայել են բանակում:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am