Ադրբեջանական զինուժն ապրիլի 28-ին կրակել է Տավուշի մարզի Բաղանիս եւ Կոթի գյուղերի վրա: -ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը հարկադրված լռել է:

«Երեկ երեկոյան, հիմնականում ուշ ժամերին, մինչեւ կեսգիշեր, կրակել են հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից, ոչ մեծ քանակությամբ: Կոնկրետ հետեւանքներ չեն եղել»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցներից վնասվել է Բաղանիսի մի քանի տուն, սակայն, կեսգիշերից հետո, ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am