Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են սկսել: Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը, զորավարժությունները շարունակվելու են մինչև մայիսի 5­-ը: Զորավարժությունների նպատակն է փորձի փոխանակման միջոցով բարձրացնել երկու երկրների զինված ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը: Զորավարժությունների ժամանակ կիրառվելու է զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ուղղաթիռներ, ՀՕՊ, զենիթահրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ: