Տավուշի մարզում մայիսի 4-ին ականի պայթյունից վիրավորված զինծառայող Շիրազ Սահակյանին այսօր կտեղափոխեն Երեւան: Այս մասին հայտնել է Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը, որի համագյուղացին է վիրավորված զինծառայողը:

Շիրազ Սահակյանը երեկ Բերդի հոսպիտալում վիրահատվել է, ոտքը կտրել են, վիճակն այժմ կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ 48-ամյա զինծառայողն ամուսնացած է, երկու երեխաներն ուսանողներ են: