Ստամբուլում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական նշանակության տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ արձանագրություն: Այս մասին նշվում է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության մայիսի 12­-ի հրապարակման մեջ:

Արձանագրությունը ստորագրել են նաև Ադրբեջանական Optika­-Mexanika, Cihaz արտադրական միավորումները և Թուրքական ASELSAN և TUSAŞ կազմակերպությունները:

Ստամբուլում մայիսի 9-­ից 12-­ը անց է կացվել IDEF­-2017 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը: