Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում այս տարվա մարտի 28-ին հակառակորդի գնդակից զոհված հրազդանցի զինծառայող, Գինեսի ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանի հարազատ դպրոցի շրջանավարտները «Վերջին զանգի» միջոցառումն ավարտելուց հետո այցելել են նրա շիրիմին: Շրջանավարտները խնկարկել են զոհված զինծառայողի հիշատակը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. մարտի 28-ին ժամը 13:00-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է Արտակ Ռաֆայելյանը:

Արտակը մասնակցել է ապրիլյան պատերազմի մասնակից է եղել: