Իրական կյանքում, երբ ինչ-որ մեկը բողոքում է ինչ-որ հարցից, ապա դու հնարավորություն ես ունենում նրան տեսնելու, ճշտումներ կատարելու ու քիչ թե շատ հասկանալ՝ մարդը խաբում է, թե ճիշտն է ասում:

Համացանցում մի քիչ այլ է: Ցանկացած մեկը կարող է ցանկացած թեմայի մասին «հաստատ» տեղեկություն տա ու իբր շատ սրտացավ մարդ ներկայանա:

Իբր սրտացավների մեծ մասը միշտ կեղծ էջերով օգտատերեր են լինում՝ ՖԲ, odnoklassniki և այլն:

Հայաստանի համար ամենասրտացավ թեման, իհարկե, բանակն ու զինվորն են: Ու հենց այս թեման էլ օգտագործում են թշնամու երկրի հատուկ ծառայության աշխատակիցները անիմաստ խուճապ տարածելու համար:

Մեկի հեռու բարեկամի տղային արձակուրդ չեն տվել, մյուսի հոպարի տղու բաջանաղի երեխուն բուշլատ չեն տալիս, մյուսի հարևանի տղեն ասելա, որ 15 օրա հաց չեն ուտում և այլն: Նման նյութերը տարածվում են լույսի արագությամբ: Բայց հանկարծ փորձես ինչ-որ տվյալ իմանալ, որպեսզի օգնես զինվորին, սկսում են՝ մեղկ ա, կճնշեն, չեմ կարա ասեմ: Իբր ձմռանը առանց բուշլատ ու սոված մեղկ չի:

ԱԱԾ-ն վերջին շրջանում այդպիսի մի շարք կեղծ «սրտացավ» օգտատերերի էր հայտնաբերել, ովքեր ներկայանում էին հայ և աջ ու ձախ ապատեղեկատվություն էին տարածում:

Ամեն անծանոթի մոտ սրտներդ բացելուց առաջ հիշեք, որ համակարգչի մյուս կողմում հնարվոր է՝ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակիցն է ու ձեր ամեն տեղեկություն կարող է օգտագործի մեր զինվորի դեմ:

Քիչ շփվեք ռազմական թեմաներով կեղծ օգտատերերի հետ: