Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին:

Ռազմական ոստիկանության համակարգում երկարատեւ ու արդյունավետ ծառայության համար շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին, ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ գնդապետ Արթուր Բաղդասարյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու աշխատանքային հարուստ փորձը կնպաստեն ռազմական ոստիկանության գործունեության եւ զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունավետության առավել ամրապնդմանը, ինչպես նաեւ զինված ուժերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երեւույթների հայտնաբերմանն ու կանխարգելմանը: