Արցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ալիկ Ավանեսյանը Սյունիքի մարզի Տաթեւ համայնքից է, շուրջ 1 տարվա զինծառայող:

NEWS.am-ին վիրավորված զինծառայողի համագյուղացիները հայտնեցին, որ Ալիկը սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի քույր եւ եղբայր:

Վիրավոր զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում: Նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, ծնողները նույնպես երեկ մեկնել են այնտեղ: Նշենք, որ Ալիկը վիրահատվել է, սակայն առաջիկայում չի բացառվում եսւ մեկ վիրահատություն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am