ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հունիսի 14-ին մահացած պայմանագրային զինծառայող 21-ամյա Նարեկ Մխիթարյանը Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակիչ էր, ամուսնացել էր 3 ամիս առաջ: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 15-ին, Արծվաբերդ համայնքի գյուղապետի տեղակալ Կորյուն Մարտինյանը նշեց, որ Նարեկը կոկորդի շրջանում առաջացած կիստան հեռացնելուց հետո է մահացել. հոսպիտալում վիրահատվել է հունիսի 13-ին, իսկ գիշերը դեպքը տեղի է ունեցել:

Նրա խոսքով, Նարեկի հարազատները մեղադրում են նրան վիրահատող բժիշկներին:

«Ասում են, որ բժիշկների սխալի պատճառով է եղել, կոկորդի շրջանում կիստան հեռացրել են, արյունահոսություն է սկսվել վիրահատությունից հետո ու խեղդվել է»,-ասաց նա:

Նարեկ Մխիթարյանը ունի իրենից մեծ եղբայր:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ պայմանագրային զինծառայողն առողջական խնդիրներ է ունեցել: «Պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտության է ենթարկվել:

Մահվան պատճառը դեռ պարզ չէ: