Իսրայելական Rafael ընկերությունը Փարիզի ավիաշոույում առաջին անգամ ներկայացրել է Spike հակատանկային հրթիռի նորացված տարբերակը, հայտնում է The Jerusalem Post-ը: Թերթը գրում է, որ հրթիռը փորձարկվել է Իսրայելում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ճակատում:
Հրթիռի խոցման հեռահարությունը գետնից արձակելու դեպքում 5.5 կմ է, ինքնաթիռից բաց թողնելու դեպքում՝ 10 կմ:
Սպայկը կարողանում է մշակել ազդանշանները և հետևել տարբեր թիրախների: Տեսաազդանշանների մշակման համակարգում օգտագործվել են արհեստական բանականության տարրեր, որի շնորհիվ հնարավոր է դառնում տեսադաշտից կորող օբյեկտներին հետևելը: