Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu): Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում անելով ադրբեջանական Kanal24.az կայքին:
Ըստ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի՝ Բաբաևը ծառայում էր Ադրբեջանի բանակի` Աղդամում տեղակայված 161-րդ զորամասում: