Իսրայելից վերջին շրջանում հաճախակի են դարձել հայտարարություններն այն մասին, որ Իսրայելը կարող է նաև Հայաստանին զենք վաճառել, այն էլ՝ բավականին լավ պայմաններով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադառնալով այս թեմային՝ նկատեց՝ այս կամ այն երկրից զենք ձեռք բերելը երբեք ինքնանպատակ չէ.
«Ինքնանպատակ կարող է լինել միայն մարտունակության պահպանումը՝ հաշվի առնելով առաջնագծում առկա զինատեսակները, կամ հակառակորդի զինանոցում առկա զինատեսակները և դրանց հակազդման կամ արդյունավետության նվազեցման միջոցները։ Մենք այլ տրամաբանությամբ ենք առաջնորդվում և յուրաքանչյուր գնում կատարելիս՝ ուսումնասիրում ենք ողջ շուկան՝ իր բոլոր հնարավորություններով։ Եթե կլինի այդպիսի իսրայելական զենք, անպայման կուսումնասիրենք նաև այդ տարբերակները»։
Նախարարը նշեց, որ վերջին շրջանում ունենք զինանոցի համալրման բավականին լուրջ գործընթացներ՝ արդեն մատակարարված և առաջիկայում մատակարարվող զենք-զինամթերքի առումով. «Այդ աշխատանքները շարունակվելու են»։