Արցախում այսօր՝ հուլիսի 10-ին, զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանը Վայոց ձորի Հորբատեղ գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից:

NEWS.am-ի տեղեկություններով, Վազգենի երկու քույրերն ամուսնացած են, իսկ եղբայրն էլ տարիներ առաջ էր դժբախտ պատահարից մահացել: Պողոսյաններն անապահով ընտանիքից էր, ծնողներն առողջական խնդիրներ ունեն:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 10-ին ժամը 17:40-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: