YerevanNews.am-ը շարունակելով իր ընթերցողներին ներկայացնել  պաշտոնյաների դիմանկարները, այս անգամ ներկայացնում  է ԲՀԿ  առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի ընտանիքը:

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

2004թ.-ից Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա գլխավորությամբ վերջին տարիներին հայ մարզիկները փայլուն արդյունքներ են արձանագրել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: 

Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է նաև իր մեծամասշտաբ բարեգործական ծրագրերով: 2003թ.-ից գործում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում.

Ընտանիքի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ:

Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և ղեկավարում է «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գիտաարտադրական կենտրոնը:

Նիկոլայ և Ռոզա Ծառուկյանները բավական ժամանակ և միջոցներ են տրամադրում բարեգործական միջոցառումներ իրականացնելու համար:

Գագիկ Ծառուկյանի կինն է Ջավահիր Ծառուկյանը: Տեր և տիկին Ծառուկյաններն ունեն 6 զավակներ:

Ռոզա, Գայանե և Էմմա Ծառուկյանները գերազանցությամբ ավարտել են Անանիա Շիրակացու անվան ճեմարանը: Ռոզան և Էմման ավարտել  են Երևանի պետական բժշկական համալսարանում:

Գայանե Ծառուկյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը գերազանցության դիպլոմով: Իսկ Անահիտը և Նվերը սովորում են Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: