Բնապահպան Սեյրան Մինասյանը մեծ հույսեր ուներ, որ Բնապահպանության նախարարությունում չեն կարդացել Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծում տրվող հողերի վրա ազդող մասը, որտեղ գրված էր, որ հանքերի բաց մասի շրջակա հողերի աղտոտվածությունը պայմանավորված է բաց հանքի կապարների հողմնահարման գործընթացով: «Այս ընկերությունը դեռ չի հասցրել աշխատել, ու արդեն զբաղվում է աճպարարությամբ, խաբեությամբ»,- հավելում է բնապահպանը:

Բնապահպանը զավեշտ անվանեց իր նամակին տրված պատասխանները Բնապահպանության նախարարության և «Մեգո Գոլդ» ընկերության փորձագետի տված պատասխանները. «Անգամ իմ անունից նամակ գրեցի, որպես մասնագետ, բոլոր կետերը վերլուծելով: Պատասխան ստացվեց «Մեգո Գոլդ»-ի էկոլոգիայի գծով փորձագետը «Ակունք» ֆիրմա ՍՊԸ-ն, որը ոչ մի կապ պիտի չունենա Բնապահպանության նախարաության հետ»:

Մանրամասները՝ տեսանյությում: