Սեպտեմբերի 10-ին Երևանի Հրազդան մարզադաշտում Դանիայի հավաքականը փորձելու է ռևանշ վերցնել Հայաստանի հավաքականից տնային խաղում 4:0 խոշոր պարտությունից հետո:

Ինչ վերաբերվում է B խմբում մրցաշարային իրավիճակին, ապա այստեղ պայքարը դեռևս առջևում է: Յոթ խաղից հետո հինգ ակումբ կարող է դուրս գալ 2014 թվականի աշխարհի առաջնություն: Եվ եթե առաջին անցումային տոմսի հարցը փաստացիորեն արդեն լուծված է, Իտալիայի հավաքականը ունի 17 միավոր, ապա «երջանիկ տոմսի» հարցը դեռևս շարունակում է հետաքրքիր մնալ Բուլղարիայի հավաքականը ունի 10 միավոր, իսկ Չեխիան, Հայաստանը և Դանիան՝ 9: Վերջին հորիզոնականում գտնվում է Մալթան, որոնք ընդ որում այս մրցաշարում իրենց ծրագիրը արդեն իրագործել են՝ սենսացիոն հաղթանակ տանելով Հայաստանի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով: 

Ընտրական մրցաշարի վեցերորդ խաղում դանիացիները պարտության են մատնել Մալթայի հավաքականին 2:1 հաշվով, իսկ հայերը ավելացված րոպեին հաղթանակ են կորզել չեխերից: Այս մասին հաղորդում է Footballtop-ը:

Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի համար գլխավոր խնդիրը կարող է լինել կարևոր խաղացողներից մեկի՝ Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի բացակայությունը:

Դանիայի հավաքականի և Տոտենհեմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը նշել է .«Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Մենք տրամադրված ենք ռևանշի հասնել և ձգտելու ենք վերացնել 0:4-ը, որ տեղի ունեցավ մեր դաշտում: Այն ժամանակ մենք ուղղակի շեղվեցինք իրենց տեմպով: Նրանք ցանկանում էին արագացնել խաղը և գործել հակագրոհներով: Մենք թույլ տվեցին վերահսկել խաղի ընթացքը, ինչի չէր կարելի: Առջևում դեռևս երկար ճանապարհ կա, սակայն մենք ընթանում ենք ճիշտ ուղիով»:

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը նշել է.«Մենք ցանկանում ենք ռևանշի հասնել և ամբովջովին այլ խաղ ենք ցույց տալու: Չեմ կարող ասել՝ ով է լինելու ֆավորիտ առաջիկա խաղում: Դանիայում Հայաստանի հաղթանակից հետո ես ասեցի, որ նրանք հնարավորություն չունեն խմբից դուրս գալու, սակայն ես այժմ ուրիշ կարծիք ունեմ»:

Դանիական մամուլը հաստատում է, որ այս խաղին չեն մասնակցելու երեք հարձակվողներ Նիկլաս Բենդտները, Անդրեաս Կորնելիուսը և Նիկլաս Պեդերսենը: Բացի Արազ Օզբիլիսից Հայաստանի հավաքականում խաղադաշտ դուրս չի գա Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով բաց է թողելու խաղը դեղին քարտերի պատճառով: Նա արդեն լքել է հավաքականին և Մոսկովյան ակումբի հետ պատրաստվում է Ամկարի հետ հանդիպմանը: