Վրաստանի մայրաքաղաքում անցկացված շախմատի կանանց աշխարհի բազմակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունում մինչեւ 8 տարեկան տղաների պայքարում հայաստանցի Ռոբերտ Մուրադյանը, խաղացած բոլոր ինը տուրերում հաղթել է մրցակիցներին եւ 100 տոկոսանոց արդյունքով գրավել առաջին տեղը:

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել նաեւ մինչեւ 10 տարեկանների պայքարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, որը ինը հնարավորից վաստակել է 7,5 միավոր:

Այս մասին հայտնում է armchess.am-ը: