Բելգիական Sud Info կայքը հրապարակել է մի սկանդալային տեղեկատվություն, որում նշվում է, որ «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման 8000 եվրո է վճարել բելգիացի տրանսսեքսուալ մարմնավաճառի հետ երկու գիշեր անցկացնելու համար:

Բենզեմայի սեքսուալ կյանքը արդեն վաղուց հանրային քննարկման առարկա է, քանի որ նա ու Ֆրանկ Ռիբերին ներգրավված էին մարմնավաճառ Զահիա Դեհարի հարցով դատական գործում:

Այդ գործով դատավարությունը դեռևս պետք է կայանա, իսկ Բենզեմայի հեղինակությանը հերթական հարվածն է հասցվել տրանսսեքսուալ մարմնավաճառի հետ ունեցած կապի մասին լուրերով:

Sud Info-ն հարցազրույց է ունեցել 29-ամյա շիկահեր Վիկտորիա Դորվալի հետ, ով ավելի հայտնի է Ջոնի կեղծանվամբ:

Եվ ահա, աղջիկը պնդում է, որ հարաբերություններ է ունեցել Կարիմ Բենզեմայի ու նրա ռեպեր ընկեր Բուբայի հետ: Վիկտորիան նշել է.«Նա ուզում էր հանդիպել ինձ հետ: Նա առաջարկեց 2000 եվրո, և ես համաձայնվեցի»:

Բենզեման դրանից հետո երկրորդ անգամ է կապ հաստատել մարմնավաճառի հետ, ով արդեն պահանջել է 6000 եվրո:

«Նա գիտեր իմ վիրահատության մասին, բայց ասաց, որ դա իրեն չի հուզում: Ընդհակառակը, նա ասաց, որ դա ավելի լավ է, քանի որ հանդիպելու է ֆիզիկապես ուժեղ երիտասարդ աղջկա հետ»:

Բացի այդ, Վիկտորիան ասել է, որ կապ է ունեցել Բենզեմայի ռեպեր ընկեր Բուբայի հետ.«Նա ուզեցավ մեկ գիշեր ինձ հետ անցկացնել, ինչի համար վճարեց 3000 եվրո: Նրանք ինձ ստիպեցին պայմանագիր կնքել, որով պարտավորվում էի չխոսել այդ գիշերվա մասին լրագրողների հետ»:

«Եվ հետո, իհարկե, նրանք` Բենզեման ու Բուբան, երկուսն էլ ժխտեցին այդ ամենը: Նրանք երկուսն էլ ժխտում են, որ կապ են ունեցել մարմնավաճառի հետ, այն էլ` տրանսսեքսուալ: Ես երբեք չէի խոսել լրագրողների հետ, նույնիսկ մի տեսանյութում երևում է, որ ասում եմ, որ ոչ մի մեկնաբանություն չեմ տալու»,- եզրափակել է Վիկտորիան:

Հիմա աղջիկը համաձայնվել է խոսել լրագրողների հետ, քանի որ պատմությունն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել Ֆրանսիայում: