Հայսատանի Գավաթի քառորդ եզրափակիչ փուլի` Փյունիկ – Արարարտ դիմակայության առաջին հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Խաղն անցավ տիպիկ գավաթային անզիջում պայքարում և ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով:

Մրցավեճից հետո երկու թիմերի գլխավոր մարզիչները պատասխանեցին լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Աբրահամ Խաշմանյան («Արարատ»). Գավաթային դիմակայության հատուկ խաղ էր, երկու թիմերի գործողություններում զգուշություն կար: Շղթայական սխալի պատճառով գոլ բաց թողեցինք, որը սկսվեց եզրից և ավարտվեց կենտրոնում: Իրավունք չունենք նմանատիպ գոլեր բաց թողնել: Կաղում էր գոլային պահերն օգտագործելու վարպետությունը: Դժգոհ եմ այդ հանգամանքից: Ամեն ինչ կորոշի պատասխան խաղը:

Այսօր մենք խաղում էինք առանց հիմնական կազմի երեք ֆուտբոլիստների. կենտրոնական պաշտպաններին գումարվել էր Դավիթ Գրիգորյանի վնասվածքը: Դավիթը փոխարնողների թվում էր, բայց լիովին պատրաստ չէր խաղադաշտ դուրս գալուն, և միայն հանգամանքների բերումով դուրս եկավ փոխարինման:

Արտագնա խաղում ոչ-ոքի խաղալու և գոլ խփելու վերաբերյալ նշեմ, որ ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս: Կարծում եմ՝ բոլորն էլ հավասար պայմաններում են: Առաջնությունում տրվող դադարի վերաբերյալ թիմին եռօրյա հանգիստ կտրվի, որից հետո կսկվեն մարզումները, որոնց ես ներկա չեմ լինի: Մինչ իմ վերադարձը թիմի հետ կաշխատի մարզչական շտաբը (Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ կմասնակցի Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարին, որտեղ հոկտեմբերի 10-ից մեր երիտասարդները կմրցեն տեղի ընտրանու, ինչպես նաև Ռումինիայի և Լիտվայի հավաքականների հետ,- խմբ.):

Ռաֆայել Նազարյան («Փյունիկ»). Տիպիկ գավաթային խաղ էր՝ լարված, կենտրոնացած արդյունքի վրա: Արդյունքն ինձ չի գոհացնում, որովհետև 1-1 հաշիվը պաստախան խաղում առավելություն է տալիս մրցակցին: Մրցավեճը նկատելիորեն տարբերվում էր երեք օր առաջ կայացած առաջնության խաղից, քանի որ մրցակիցների վրա ճնշում էր անհրաժեշտ արդյունքի հասնելու պատասխանատվությունը: Գավաթային մրցավեճերը հիմնականում այսպես է անցնում: Խաղի ընթացքը հաշվի առնելով, գրանցված հաշիվը օրինաչափ եմ համարում:

Նշենք, որ այս թիմերի միջև կայանալի պատասխան հանդիպումը նախանշված է նոյեմբերի 6-ին: