Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է այն թիմի կազմը, որը կնախապատրաստվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Հոկտեմբերի 11-ին գերմանացիները կընդունեն Իռլանդիային, իսկ հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվեն Շվեդիայի թիմին:

Գերմանիայի հավաքական

Դարպասապահներ` Նոյեր («Բավարիա»), Ադլեր («Համբուրգ»), Ցիլեր («Հանովեր»)

Պաշտպաններ` Բոատենգ, Լամ (երկուսն էլ՝ «Բավարիա»), Հյովեդես («Շալկե»), Հումելս («Բորուսիա» Դ.), Յանսեն («Համբուրգ»), Մերտեզակեր («Արսենալ»)

Կիսապաշտպաններ` Լ.Բենդեր, Սեմ (երկուսն էլ՝ «Բայեր»), Ս. Բենդեր, Ռոյս (երկուսն էլ՝ «Բորուսիա» Դ.), Դրաքսլեր («Շալկե»), Խեդիրա («Ռեալ»), Կրոս, Մյուլեր, Գյոտցե, Շվայնշտայգեր (բոլորն էլ՝ «Բավարիա»), Օզիլ («Արսենալ»), Շյուրլե («Չելսի»)

Հարձակվող` Կրուզե («Բորուսիա» Մ.)