Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Ռուսաստանի հավաքականի երկրպագուններին սահմանն անցնելու ժամանակ հարցաքննում են Հայաստանի և հայերի հետ առընչությունների վերաբերյալ:
«Советский Спорт» թերթի թղթակիցը ականատես է եղել սցենարի, երբ երկրպագուներից մեկը Մոսկվայի բնակիչ Սերգեյ Ն.-ն, ով իր անձնագրում ունեցել Հայաստանի վիզա, հարցաքննության է ենթարկվել սահմանապահների կողմից:
«Ինչ նպատակով եք Դուք այցելել Հայաստան»,«Ինչով եք Դուք զբաղվում կյանքում»,«Ինչով եք զբաղվել Հայաստանում եղած ժամանակ»,«Արդյոք կապեր ունեք Հայաստանի հետ»,- այսպիսին էր այն բոլոր հարցերը, որոնց նա ստիպված է եղել պատասխանել:
Երկրպագուին հարցաքննությունից հետո լուսանկարել են հենց անցումային կետում, ինչից հետո թողել են մտնել երկիր:
Հիշեցնենք, որ վաղը Բաքվում 2014 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում տեղի է ունենալու ֆուտբոլային հանդիպում Ադրբեջանի և Ռուսաստանի հավաքականների միջև: