Գերմանիայի առաջնության «Հոֆֆենհայմ»- «Բայեր» խաղը իրական սկանդալի առիթ է հանդիսացել: Բանը նրանում է, որ Լեվերկուզենյան թիմը հաղթել է իրականում չխփված գոլի շնորհիվ:
70-րդ րոպեին 0:1 հաշվի ժամանակ «Բայերի» հարձակվող Շտեֆան Կիսլինգը հաղթել է օդային պայքարում անկյունայինից փոխանցման ժամանակ և հարվածել դարպասի ուղղությամբ ,որից հետո գնդակը հայտնվել է այնտեղ, սակայն դրսի հատվածից: Պարզվել է, որ դարպասի ցանցում եղել է ծակ, որի միջոցով էլ գնդակը հայտնվել է դարպասում: Խաղի դատավոր Ֆելիքս Բրիխը և նրա օգնականները չեն նկատել, որ գնդակը այդ ձևով է հայտնվել դարպասում և հաշվել են մաքուր գոլ:
«Հոֆֆենհայմը» կարողացել է մեկ գոլ խփել խաղի վերջում, սակայն դա չի բավականացրել խաղը փրկելու համար: