ԱԱ-2006 եզրափակիչ Ֆրանսիա- Իտալիա խաղի գլխավոր մրցավար Հորասիո Էլիսոնդոն պատմել է Ֆրանսիայի հավաքականի ավագ Զինեդին Զիդանին խաղադաշտից հեռացնելու որոշման մասին:

«Իհարկե խաղից հետո լրատվամիջոցների արձագանքի շնորհիվ ես գիտակցեցի, թե ինչքան կարևոր որոշում եմ կայացրել: Սակայն, երբ ես Զիդանին կարմիր քարտ էի ցույց տալիս, ես դա չէի գիտակցում: Նա սովորական խաղացող էր, ինչպես մնացածը:  Ինձ ամեն ինչ փոխանցեցին ականջակալիս միջոցով: Երբ Մատերացին ընկավ, գնդակը խաղադաշտի մյուս հատվածում էր, այդ պատճառով ես բնականաբար հետևում էի խաղի ընթացքին: Ես սուլեցի` արձանագրելով ձեռքով խաղ: Խաղը տեղափոխվեց խաղադաշտի մյուս կես, որտեղ պառկած էր Մատերացին: Մատերացին չէր կանգնում: Ես մտածեցի սպասել մինչև նա ոտքի կանգնի:

Սակայն նա չէր կանգնում, այդ պատճառով ես կանգնեցրեցի խաղը: Ես հարցրեցի իմ օգնականին (Դարիո Գարսիա). «Դարիո դու ինչ-որ բան տեսե՞լ ես, ի՞նչ է կատարվել նրա հետ: Ինչու՞ է նա ընկել»: Նա պատասխանեց, որ ոչինչ չի տեսել: Այնուհետև ես դիմեցի երկրորդ եզրային դատավորին (Ռոդոլֆո Օտերո), սակայն նա նույնպես ոչինչ չէր տեսել: Ականջակալներիս միջոցով ես լսեցի չորորդ մրցավար Լուիս Մեդինա Կանտալեխոյի ձայնը «Հորասիո, ես ամեն ինչ տեսել եմ: Զիդանը գլխով կոպիտ կերպով հարվածեց Մատերացիի կրծքին»:

Երբ ես մոտեցա դեպքի վայրին, որտեղ պառկած էր Մատերացին, ինձ արդեն բավարար կերպով տեղեկացրել էին, որպեսզի ես որոշում կայացնեի: Ես հարցրեցի Կանտալեխոյին ինչու՞ Զիդանը հարվածեց նրան, արդյո՞ք Մատերացին նրան ինչ-որ բան արել է մինչև այդ պահը: Նա ասաց, որ տեսել է միայն Զիդանի հարվածը:

Ֆուտբոլիստները նույնպես ոչինչ չէին հասականում, բացի Բուֆոնից, չորորդ մրցավարից և Ջենարո Գատուզոյից: Մնացածը ինձ նման ոչինչ չէին տեսել: 

Ես մտածում էի, թե ինչ որոշում կայացնել: Զիդանը հանգիստ կանգնած էր Մատերացիի կողքին: Ես չէի կարող ուղղակի վերցնել և նրան կարմիր քարտ ցույց տալ, քանի որ բոլորը տեսել էին, որ հարվածի պահին ես գտնվել եմ խաղադաշտի հակառակ կեսում և այդ պահը դուրս է մնացել ուշադրությունիցս:

Ես մոտեցա եզրային մրցավարին և ասեցի «Դարիո, ուշադիր եղիր»: Նույն բանը նաև ինձ ասեցի: «Մնացել է ընդամենը տաս րոպե, ուշադիր եղիր»:

Այնուհետև ես վերադարձա Զիդանին և ցույց տվեցի կարմիր քարտ: Այն ժամանակ մրցավարները նոր-նոր էին սկսել օգտագործել ականջակալներ: Բոլորին հայտնի է, որ եթե գլխավոր դատավորը դիմում է եզրայինին, դա նշանակում է, որ ցանկանում է ինչ-որ բան պատմել: