Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը իր Facebook-ի էջում շնորհավորել է եղբոր ծնունդը: 

«Ես ցանկանում եմ շնորհավորել իմ եղբոր Մովսես(Մոե) Մովսիսյանի ծննդյան օրը: Նա իմ ներշնչանքը և ամենամեծ պատճառներից մեկն է եղել, որ ես այսօր խաղում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Ամեն անգամ, երբ ես ոտքս դնում եմ խաղադաշտ, ես հիշում եմ այն զոհաբերությունը, որ նա կատարել է ինձ համար, որ ես կարողանամ այսօր ֆուտբոլ խաղալ: Մոե ես ցանկանում եմ քեզ լավագույնը այս աշխարհում: Ես քեզ ցանկանում եմ առողջություն և երջանություն: Դու առյուծի սիրտ ունես և ուղղակի իմացիր, որ դու օրինակ ես ծառայում ինձ և քեզ շրջապատող մարդկանց համար»,- նշված է հաղորդագրության մեջ: