Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է World Soccer պարբերականի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Լրագրողների և փորձագետների քվեարկության արդյունքում նա առաջ է անցել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիից և Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիից:
Ռոնալդուն ստացել է 1075 միավոր, Մեսսին 926, Ռիբերին՝870: Այնուհետև գալիս են «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը(658), «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը(324), «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը(286):
Տարվա լավագույն ֆուտբոլիստի ցուցակի մեջ ընդգրկվել է նաև Դորտմունդի Բորուսիայի և Հայաստանի հավաքականի փլեյ մեյքեր Հենրիխ Մխիթարյանը:
Լավագույն մարզիչ ճանաչվել է «Բավարիայի» նախկին մարզիչ Յուպ Հայնկենսը:Երկրորդ տեղը զբաղեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը: Տարվա լավագույն ակումբ է ճանաչվել Մյունխենի Բավարիան:
World Soccer-ը տարվա լավագույն ֆուտբոլիստին որոշում է սկսած 1982 թվականին: Երեք անգամ այս մրցանակին արժանացել է Լեոնել Մեսսին(2009,2011 և 2012): Ռոնալդուն մրցանակակիր է դարձել նաև 2008 թվականին: