ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի ամենավառ պահերը:

Ակումբը: Մադրիդի «Ատլետիկո»

Կարծես չէր եղել այն երեք տարվա ընդմիջումը, որ «Ատլետիկոն» հանդես չէր եկել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների ԼԻգայում: Մադրիդցիները խմբային փուլը ավարտեցին առանց պարտության: Ավելին նրանք միայն մեկ անգամ կորցրեցին միավորներ, Սանկտ Պետերբուրգում ոչ ոքի խաղալով Զենիթի հետ: Արդյունքում Ատլետիկոն մոտակա մրցակցից առաջ անցավ 10 միավորով:

Խաղացող: Քրիշտիանու Ռոնալդու(«Ռեալ» Մադրիդ)

Պորտուգալացին այս խաղաշրջանում երբեմն հրաշքներ էր գործում: Նա սկսեց մրցաշրջանը հեթ-տրիկով «Գալաթսարայի» հետ խաղի ժամանակ: Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի բոլոր հինգ իր մասնակցությամբ խաղերում, ինչով օգեց «Ռեալին» առաջ անցնել խմբում ընդգրված մյուս մրցակիցներից և դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով խմբային փուլում դարձել է ինը գոլի հեղինակ: Անցած խաղաշրջանում պորտուգալացին 12 միավորով դարձավ Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու: Մրցաշարի 23 խաղում նա դարձել է 28 գոլի հեղինակ:

Գոլ: Զլատան Իբրահիմովիչ
«Անդերլեխտ»- «ՊՍԺ» 0:5, հոկտեմբերի 23

Վեցերորդ տուրի ժամանակ հարձակվողին տրամադրված հանգիստը խանգարեց նրան կրկնել Ռոնալդուի ռեկորդը խմբային փուլում գոլերի առումով: Իբրահիմովը հինգ խաղում ութ գոլի հեղինակ դարձավ: Այնուամենայնից սկանդինավցին աչքի ընկավ «Անդերլեխտի» դարպասներին իր երորդ գոլով: 25 մետրից Իբրահիմովիչի հրանոթային հարվածը այնպիսի արագությամբ էր ընթանում, որ կծակեր նաև մարզադաշտի պատը, եթե նրա առաջ չհայտնվեր ցանցը:

Արտահայտությունը

«Նրան դուր է գալիս գնդակ պահել, խաղալ ֆուտբոլ, փոխանցումներ տալ, նրա խաղը նման է երգչախբի: Սակայն նրա երաժշտությունը ցածրը, այնպես չէ: Ես սիրում եմ ծանր ռոք»: Այսպիսով «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը նկարագրել է «Արսենալի» խաղը:

Համարը: 10

Հինգերորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ին 3:1 հաշվով պարտության մատնելուց հետո «Բավարիան» տասերորդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Սեյվ: Ֆրայզեր Ֆորստեր(Սելթիկ)

Երկրորդ տուրում «Սելթիկը» չկարողացավ կրկնել 2012/13 թվականների հերոսությունը և հարազատ պատերում պարտության մատնել «Բարսելոնային»: Շոթլանդական ակումբը պարտություն կրեց 0:1 հաշվով, սակայն դարպասապահ Ֆրայզեր Ֆորսթերը կրկին բարձր կարգ է ցուցաբերել:

Այդքան տարբեր ճակատագրեր՝ «Նապոլի» և «Զենիթ»

Ճակատագիրը լրիվ տարբեր սցենարներ էր ապահովել երկու ակումբների համար խմբային փուլում: Եթե «Զենիթի» բախտը բերել է, ապա նեապոլիտանցիները այն մեջքով շրջվեց: «Նապոլին» դարձավ առաջին ակումբը Չեմպիոնների Լիգայի պատմությունում, որ չհայտնվեց փլեյ օֆֆ փուլում 12 միավորով: Իտալացիները հավելյալ ցուցիչներով առաջ անցավ «Արսենալին» և «Բորուսիային», որոնք նույն միավորներն էին հավաքել: Միաժամանակ Պետերբուրգի Զենիթը խմբային փուլում հավաքեց վեց միավոր և անցավ փլեյ օֆֆ փուլ, որը համարվում է ամենացածրը մրցաշարի պատմության ընթացքում:

Ավելին ու ավելին: Ռայան Գիգս(«Մանչեսթեր Յունայթեդ»)

Գիգսը համալրեց այն ֆուտբոլիստների ցանկը, որ հանդես եկավ Չեմպիոնների Լիգայի խաղերում 40 տարեկան հասակում և երկու նոր ռեկորդ սահմանեց: Առաջինը նա անցկացնում է իր 19-րդ մրցաշարը հեղինակավոր եվրաակումբային մրցաշարում, իսկ երկրորդը վալիացին 145 հանդիպում է անցկացրե Չեմպիոնների Լիգայում՝ անցնելով Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը(144):