Հայտնի է դարձել, որ Galaxy 11 ակումբի վերջին անդամը դարձել է Մադրիդի Ռեալի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:
Հայտնի ֆուտբոլիստները փորձելու են «փրկել երկիրը այլմոլորկայիններին վիրտուալ ֆուտբոլային խաղում»: Հանդիպումը կրում է «Հաղթողին հասնում է ամեն ինչ» անվանումը:
Ակումբի անդմաներ են արդեն դարձել Լեոնել Մեսսին(ավագ), Ալեքսանդր Կերժակովը, Լենդոն Դոնովանը, Ուեյն Ռունին, Իկեր Կասիլյասը, Ռադամել Ֆալկաոն, Լի Չունգ Յոնգ, Վիկտոր Մոզեսը, Ստեֆան Էլ Շաարավին, Վու Լեյը, Օսկարը, Մարիո Գյոտցեն: Ակումբի մարզիչը Ֆրանց Բեկենբաուերն է: