Այսօր շվեցարական Նյոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանությունը:

Այսպես Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը ունեն հետևյալ տեսքը
«Զենիթ»-«Բորուսիա Դորտմունդ»
«Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա»
«Օլիմպիակոս»-«Մանչեսթեր Յունայթեդ»
«Միլան»-«Ատլետիկո Մադրիդ»
«Բայեր»-«ՊՍԺ»
«Գալաթասարայ»-«Չելսի»
«Շալկե 04»-«Ռեալ»
«Արսենալ»-«Բավարիա»
1/8-րդ եզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան փետրվարի 18/19 և 25/26, իսկ պատասխան հանդիպումները մարտի 11/12 և 18/19: