Ցյուրիխում  ընթացող շախմատային գոտեմրցաշարի նախավերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առավելության է հասել ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ:

Մինչ այդ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել էր հայ շախմատիստի հետ: Խաղից հետո Արոնյանը նվիրելով իր հաղթանակը Ազնավուրին, թվիթերի իր էջում գրում է.

«Այսօրվա խաղը նվիրվում է մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այսքան սիրալիր գտնվեց եւ այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»,- գրել  է նա` տեղադրելով Շառլ Ազնավուրի հետ լուսանկար: