Աշխարհի առաջնությունից օրեր առաջ Կոլումբիայի ֆուտբոլային թիմը հաղթանակ տարավ Բրազիլիայի թիմի նկամամբ։ Գրում է Fox News-ն՝ հավելելով՝ իրականում երկու կողմից խաղում էին ոչխարներ։ Տարօրինակ սպորտային միջոցառումը տեղի է ունեցել կոլումբիական  Նոբսա քաղաքում։ Ոչխարները դաշտում խաղում էին հակառակորդ թիմերի սպորտային շաիկներով։ Աղբյուրը փոխանցում է, որ կենդանիները վարժեցված էին գոլ խփել դարպասների մեջ։ Հաճախ նրանք դադարեցնում էին խաղը, որպեսզի պարզապես ուտեն դաշտի խոտը։

X